Շիրակացի (լուսնային խառնարան)
Շիրակացի (ձախից) և Դոբրովոլսկի (աջից) խառնարանների լուսանկարը՝ արված Lunar Orbiter 1 տիեզերական ապարատի կողմից | |
Տրամագիծ | 51 կմ |
---|---|
Խորություն | Unknown |
Կոերկայնություն | 231° արևածագին |
Շիրակացի, հարվածային խառնարան Լուսնի վրա, նրա հակառակ կողմում[1]։ Անվանված է ի պատիվ 7-րդ դարի հայ գիտնական, աստղագետ Անանիա Շիրակացու[1]։ Այն կցված է առավել մեծ Պերեպյոլկին խառնարանի հարավային արտքին եզրին և ծածկում է Դոբրովոլսկու խառնարանի հյուսիս-արևմտյան եզրը։
Նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիրակացի խառնարանը համեմատաբար երիտասարդ է, և չի հասցրել ենթարկվի զգալի քայքայման[1]։ Օղագոտու եզրը լավ արտահայտված է, և ներքին պատի մասերի երկայնքով կան սանդղափուլ կառուցվածքներ։ Ներքին հատակը անհավասար է, հատկապես հյուսիսում, որտեղ այն ծածկված է լեռնաշղթաների համալիրով։ Հատակի միակ հարթ հատվածը ձգվում է հարավային ներքին պատի երկայնքով։ Շիրակացի խառնարանի արտաքին պատնեշը Դոբրովոլսկի խառնարանի ներքին մասի հյուսիս-արևմտյան կեսում ձևավորել է բեկորակույտեր։
Անվանակոչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսնի մակերևույթի գոյացություններն անվանակոչելու իրավուն ունի միայն Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ), որին էլ Վիկտոր Համբարձումյանը դիմել էր պաշտոնական նամակով՝ առաջարկելով Լուսնի խառնարաններից մեկն անվանակոչել 7-րդ դարի գիտնական Անանիա Շիրակացու անունով[1]։ ՄԱՄ-ն ընդունել էր Վիկտոր Համբարձումյանի առաջարկը և Լուսնի հակառակ կողմի խառնարաններից մեկը, որն ունի 51 կմ տրամագիծ, անվանակոչել Շիրակացու անունով[1]։
Լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Խառնարանների միջև գտնվող փլուզված պատի թեքահար տեսքը (Ապոլոն 17 տեսարանային տեսախցիկ)
-
Ապոլոն 15-ի տեսախցիկի քարտեզագրական թեք լուսանկարը
-
Ապոլոն 17-ի տեսախցիկի քարտեզագրական լուսանկարը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Շիրակացու անվան խառնարան Լուսնի վրա» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Andersson, L. E.; Whitaker, E. A. (1982). NASA Catalogue of Lunar Nomenclature. NASA RP-1097.
- Blue, Jennifer (2007 թ․ հուլիսի 25). «Gazetteer of Planetary Nomenclature». USGS. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 5-ին.
- Bussey, B.; Spudis, P. (2004). The Clementine Atlas of the Moon. New York: Cambridge University Press. ISBN 978-0-521-81528-4.
- Cocks, Elijah E.; Cocks, Josiah C. (1995). Who's Who on the Moon: A Biographical Dictionary of Lunar Nomenclature. Tudor Publishers. ISBN 978-0-936389-27-1.
- McDowell, Jonathan (2007 թ․ հուլիսի 15). «Lunar Nomenclature». Jonathan's Space Report. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 24-ին.
- Menzel, D. H.; Minnaert, M.; Levin, B.; Dollfus, A.; Bell, B. (1971). «Report on Lunar Nomenclature by the Working Group of Commission 17 of the IAU». Space Science Reviews. 12 (2): 136–186. Bibcode:1971SSRv...12..136M. doi:10.1007/BF00171763.
- Moore, Patrick (2001). On the Moon. Sterling Publishing Co. ISBN 978-0-304-35469-6.
- Price, Fred W. (1988). The Moon Observer's Handbook. Cambridge University Press. ISBN 978-0-521-33500-3.
- Rükl, Antonín (1990). Atlas of the Moon. Kalmbach Books. ISBN 978-0-913135-17-4.
- Webb, Rev. T. W. (1962). Celestial Objects for Common Telescopes (6th revised ed.). Dover. ISBN 978-0-486-20917-3.
- Whitaker, Ewen A. (1999). Mapping and Naming the Moon. Cambridge University Press. ISBN 978-0-521-62248-6.
- Wlasuk, Peter T. (2000). Observing the Moon. Springer. ISBN 978-1-85233-193-1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Digital Lunar Orbiter Photo Number I-136-H3
- Figure 148 in Chapter 5 of APOLLO OVER THE MOON: A View From Orbit (NASA SP-362, 1978) shows an oblique closeup of Shirakatsi and Dobrovol'skiy (although they are not named)